22:36  ,  30 սեպտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտի» երկրորդ պարտությունը

Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ֆինլանդիայի ՀԻԿ–ին եւ կրեց երկրորդ պարտությունն այս մրցաշարում՝ 2։3։

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ՀԻԿ-ի հարձակվող Ռիկու Ռիսկին։ «Ալաշկերտը» հավասարությունը վերականգնեց 23-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի գոլի շնորհիվ։

35-րդ րոպեին մրցակցի վտանգավոր գրոհը կանոնների խախտմամբ ընդհատելու համար հեռացվեց հայկական թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։

57-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց սլովենացի կիսապաշտպան Ֆիլիպ Վալենչիչը։ 63-րդ րոպեին ՀԻԿ-ի երրորդ գոլը խփեց հարձակվող Ռոոպե Ռիսկին։ 

Ավելացված ժամանակում երեւանյան թիմի բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը կրճատեց տարբերությունը, սակայն 2 րոպե անց հյուրերը նաեւ չորրորդ գոլը խփեցին։ Աչքի ընկավ հարձակվող Էնթոնի Օլուսանյան։

ՀԻԿ-ը 3 միավորով երրորդն է, «Ալաշկերտը» վերջինն է՝ 0։

A խմբի մյուս խաղում ավստրիական ԼԱՍԿ-ը տանը 1։1 հաշվով խաղաց իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» հետ։  Երկու թիմերն էլ ունեն 4 միավոր։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

«Ալաշկերտ» (Հայաստան) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 2։4

Ժոզե Էմբալո, 23, Ալեքսանդր Գլիշիչ, 90+3 - Ռիկու Ռիսկի, 8, Ֆիլիպ Վալենչիչ, 57, Ռոոպե Ռիսկի, 63, Էնթոնի Օլուսանյա, 90+5

Հեռացում՝ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), 35

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1։1

Սաշա Հորվաթ, 10 - Օսամա Խալայլա, 88

Մրցաշարային դրությունը 2 տուրից հետո․ «Մաքաբի Թել Ավիվ»՝ 4 միավոր, ԼԱՍԿ՝ 4, ՀԻԿ՝ 3, «Ալաշկերտ»՝ 0։

Ֆոտո՝ «Ալաշկերտ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով