20:44  ,  30 սեպտեմբերի, 2021

Պաու Գազոլը որոշել է ավարտել կարիերան

Իսպանացի բասկետբոլիստ, ծանր հարձակվող Պաու Գազոլը որոշել է ավարտել կարիերան, հաղորդում է Eurohoops-ը։ 41-ամյա մարզիկը այդ որոշման մասին կհայտարարի հոկտեմբերի 5-ին անցկացվելիք մամուլի ասուլիսում։

Պաու Գազոլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1998 թվականին։ 1999-2001-ին «Բարսելոնայում» հանդես գալուց հետո տեղափոխվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)։ 2001-2008-ին նա ներկայացրել է «Մեմֆիս Գրիզլիսը», 2008-2014-ին ՝ «Լոս Անջելես Լեյքերսը», որի հետ երկու անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնի կոչումը։ 2014-2016-ին Պաու Գազոլը խաղացել է «Չիկագո Բուլզում», 2016-2019-ին՝ «Սան Անտոնիո Սփյորսում», 2019-ին՝ «Միլուոկի Բաքսում», իսկ 2021-ից՝ «Բարսելոնայում»։

Պաու Գազոլը Իսպանիայի հավաքականի հետ դարձել է կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն (2008, 2012), Եվրոպայի եռակի չեմպիոն (2009, 2011, 2015), 2006թ․ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում