19:25  ,  30 սեպտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Ֆինլանդիայի ՀԻԿ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի խաղում։

«Ալաշկերտ»․ Դավիթ Յուրչենկո, Դիդիե Կադիո, Տարոն Ոսկանյան, Տիագո Կամետա, Դեյան Բոլյեւիչ, Վանգու Գոմե, Արտակ Գրիգորյան, Ջեյմս, Դավիթ Խուրցիձե, Բրանկո Միհայլովիչ, Ժոզե Էմբալո։

«Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպումը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։45-ին։

Հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարներ։ Գլխավոր մրցավար է նշանակվել 31-ամյա Հարատիու Ֆեսնիչը, որին եզրերում կօգնեն Վալենտին Ավրամն ու Ալեքսանդր Չերեին: Չորրորդ պաշտոնյան է Մարիան Բարբուն:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել էր Թել Ավիվի «Մաքաբիին», իսկ ՀԻԿ-ը 0:2 հաշվով տնային պարտություն էր կրել ավստրիական ԼԱՍԿ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով