19:08  ,  30 սեպտեմբերի, 2021

ՉԼ․ «Շերիֆի» դարպասապահը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի արդյունքում, շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Տիրասպոլի «Շերիֆի» հույն դարպասապահ Գիորգոս Ատանասիադիսը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում 28-ամյա դարպասապահը կատարել էր 10 սեյվ։ Միակ գոլը նա բաց էր թողել 11 մետրանոցից։ «Շերիֆը» հաղթել էր 2։1 հաշվով։

Լավագույ ն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, իտալական «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը եւ պորտուգալական «Բենֆիկայի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում