14:44  ,  30 սեպտեմբերի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգան հրապարակել է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը․

Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Ալան Սենթ-Մաքսիմեն («Նյուքասլ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Իսմաիլա Սառ («Ուոթֆորդ»)։

Կանսելուն սեպտեմբերին մասնակցել է Անգլիայի առաջնության երեք հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում, «Մանչեսթեր Սիթին» այդ խաղերում գոլ բաց չի թողել։ Ռոնալդուն երեք խաղում խփել է նույնքան գոլ։ Ռյուդիգերը երեք խաղում խփել է մեկ գոլ, «Չելսիին» օգնել խոշոր հաշվով երկու հաղթանակ տանել՝ առանց գոլ բաց թողնելու։ Սենթ-Մաքսիմենը երեք խաղում խփել է մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։ Սալահը չորս խաղում անընդմեջ մեկական գոլ է խփել։ Սառը երեք գոլ է խփել երեք խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում