11:02  ,  30 սեպտեմբերի, 2021

Ռոբերտ Լեւանդովսկու ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը մասնակցեց հաղթանակով ավարտված 18 անընդմեջ հանդիպման, հաղորդում է OptaJose-ն։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Բավարիան» Մյունխենում 5։0 հաշվով հաղթեց Կիեւի «Դինամոյին»։ Լեւանդովսկին դարձավ դուբլի հեղինակ։ Նա Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ մասնակցել է 70 հանդիպման, խփել 60 գոլ։

E խմբում «Բավարիան» երկու հաղթանակից հետո առաջատարն է եւ երրորդ տուրում կմրցի 4 միավորով երկրորդ տեղում ընթացող պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ «Դինամոն» ունի 1 միավոր, «Բարսելոնան» կրել է երկու պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English