10:14  ,  30 սեպտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումների արդյունքում հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների քառյակը։

Թեկնածուներն են Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, իտալական «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը, մոլդովական «Շերիֆի» հույն դարպասապահ Յորգոս Աթանասիադիսը եւ պորտուգալական «Բենֆիկայի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը։

 Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում