09:59  ,  30 սեպտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերի քառյակը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի արդյունքում շաբաթվա լավագույն գոլի հավակնորդների քառյակը․

ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2։0), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսի գոլը իսպանական «Վիլյառեալի» դարպասը (2։1), մոլդովական «Շերիֆի» լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Սեբաստիան Տիլի հաղթական գոլը Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունում եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի գոլը իտալական «Միլանի» հետ խաղում։

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 19-20-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս