01:26  ,  30 սեպտեմբերի, 2021

Ռոնալդուի 136-րդ գոլը Չեմպիոնների լիգայում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարելավեց իր ռեկորդը Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով՝ 136։

Խմբային մրցաշարի երկրորդ տուրում նորվեգացի Ուել-Գունար Սուլշերի գլխավորած թիմը ավելացված 5-րդ րոպեին Ռոնալդուի խփած գոլի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեց իսպանական «Վիլյառեալին»։

Ռոնալդուն դարձավ նաեւ Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։ Նա 178-րդ հանդիպումն անցկացրեց այս մրցաշարում եւ գերազանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, իսպանացի Իկեր Կասիլյասի ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English