22:36  ,  29 սեպտեմբերի, 2021

ՉԼ․ «Զենիթն» ուժեղ էր «Մալմյոյից», «Ատալանտան»՝ «Յանգ Բոյզից» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 29-ին կավարտվի երկրորդ տուրը։ Ավարտվել է երկու հանդիպում։

Իտալական «Ատալանտան» ընդունեց Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզին» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։  68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։

«Ատալանտան» F խմբի ընթացիկ առաջատարն է՝ 4 միավոր։ «Յանգ Բոյզն» ունի 3 միավոր եւ երկրորդն է։

H խմբում Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ընդունեց շվեդական «Մալմյոյին»։ Ռուսաստանցի Սերգեյ Սեմակի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։ Աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպաններ Կլաուդինյոն ու Վենդելը, ռուսաստանցի կիսապաշտպաններ Դալեր Կուզյաեւն ու Ալեքսեյ Սուտորմինը։ Երկրորդ խաղակեսի մեծ մասը հյուրերն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։

«Զենիթը» 3 միավորով հավասարվեց խմբի առաջատար «Յուվենտուսին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մալմյոն» երկրորդ պարտությունը կրեց։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

«Ատալանտա» (Իտալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1։0 (տեսանյութ)

Մատեո Պեսինա, 68

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

H խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 4։0 (տեսանյութ)

Կլաուդինյո, 9, Դալեր Կուզյաեւ, 49, Ալեքսեյ Սուտորմին, 80, Վենդել, 90+5

Հեռացում՝ Անել Ահմեդհոջիչ («Մալմյո»), 53

«Յուվենտուս» (Իտալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 23։00

E խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 23։00

«Բավարիա» (Գերմանիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 23։00

G խումբ

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 23։00

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում