21:21  ,  29 սեպտեմբերի, 2021

«Նոան» պարտության մատնեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց «Նոյային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց մոլդովացի հարձակվող Վադիմ Պայրելին։

«Նոան» 7 խաղից հետո 10 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Ուրարտուն» 7 խաղում վաստակել է 9 միավոր եւ 6-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Ուրարտու» - «Նոա»՝ 0։1

Վադիմ Պայրելի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում