18:24  ,  29 սեպտեմբերի, 2021

«Սեւանն» ու «Արարատ-Արմենիան» հաղթողին չպարզեցին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Սեւանին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով 7 անընդմեջ հաղթանակից հետո։ Թիմերը գոլ չխփեցին։

«Արարատ-Արմենիան» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Արարատի» նկատմամբ։

«Սեւանը» երրորդն է՝ 15 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Սեւան» - «Արարատ-Արմենիա»՝ 0։0

Հեռացում՝ Էբրիմա Ջատա («Սեւան»), 86, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով