16:14  ,  29 սեպտեմբերի, 2021

6 տարի անց Սուարեսը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում

Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, գոլի հեղինակ դառնալով իտալական «Միլանի» դեմ խաղում, ընդհատել է Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում առանց գոլի շարքը:

2015 թվականից հետո դա 34-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում: Նախորդ գոլը նա կատալոնական «Բարսելոնայի» կազմում խփել էր իտալական «Ռոմայի» դեմ 2015/2016թթ. մրցաշրջանի խաղում (1:1), հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ Միլանում տեղի ունեցած խաղում Սուարեսն «Աթլետիկոյի» հաղթական գոլը խփել էր ավելացված ժամանակի 7-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English