12:59  ,  29 սեպտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա. Մեսին ու Բենզեման՝ ռեկորդի հեղինակներ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Լիոնել Մեսին ու Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ռեկորդ են սահմանել Չեմպիոնների լիգայում:

Նրանք պատմության առաջին ֆուտբոլիստներն են, որոնք Չեմպիոնների լիգայում գոլ են խփում 17-րդ մրցաշրջանում անընդմեջ, հայտնում է Opta-ն:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում արգենտինացի հարձակվողը գրավել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (2:0), իսկ Բենզեման աչքի էր ընկել մոլդովական «Շերիֆի» դեմ տնային խաղում (1:2):

34-ամյա Մեսին առաջին գոլը խփեց ՊՍԺ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English