Պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցող մոլդովական «Շերիֆը» երկրորդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
Արքայական ակումբի դեմ հաղթական խաղից հետո «Շերիֆի» մամուլի ծառայությունը զվարճալի լուսանկար է հրապարակել սոցցանցերում և կատարել հետևյալ գրառումը «Առանց մեկնաբանության»:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Շերիֆը» ուժեղ էր գտնվել նաև Դոնեցկի «Շախտյորից» և 6 միավորով D խմբի առաջատարն է:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շերիֆը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» (1:0, 3:1):
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում