09:36  ,  29 սեպտեմբերի, 2021

«Այաքսի» հարձակվողը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

Ամստերդամի «Այաքսի» ֆրանսիացի հարձակվող Սեբաստիան Հալերը թուրքական «Բեշիկթաշի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում (2:0) խփած գոլի շնորհիվ սահմանել է ռեկորդ, հաղորդում է Squawka-ն:

27-ամյա Հալերը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի մեկնարկային 2 տուրերում դառնում է 5 գոլի հեղինակ:

Այդ ցուցանիշով 2-4-րդ տեղերը բաժանում են կարիերան ավարտած Մարկո վան Բաստենը, Դիդյե Դրոգբան, Դիեգո Սիմեոնեն ու Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որոնք Չեմպիոնների լիգայի մեկնարկային 2 տուրերում խփել են 4-ական գոլ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հալերը 4 գնդակ էր ուղարկել խփել Լիսաբոնի «Սպորտինգի» դարպասը և հոլանդացի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենից հետո դարձել երկրորդ ֆուտբոլիստը, որը պոկերի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայում նորամուտի խաղում:

Սեբաստիան Հալերը 2021-ի հունվարին անգլիական «Վեստ Հեմից» էր տեղափոխվել «Այաքս», որ 22.5 միլիոն եվրո էր վճարել տրանսֆերի համար: Ֆրանսիացին դարձել էր հոլանդական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English