00:57  ,  29 սեպտեմբերի, 2021

ՉԼ․ ՊՍԺ-ն ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից», «Ռեալը» պարտվեց «Շերիֆին», օրվա արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի առաջին օրը տեղի ունեցան A, B, C եւ D խմբերի հանդիպումները։

Ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էին հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին, բրազիլացի Նեյմարն ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն։ 8-րդ րոպեին հաշիվը բացեց սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գուեյեն։ 74-րդ րոպեին աչքի ընկավ Լիոնել Մեսին՝ խփելով առաջին գոլը նոր թիմում։

A խմբի մյուս խաղում բելգիական «Բրյուգեն» 2։1 հաշվով հաղթեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»։

ՊՍԺ-ն ու «Բրյուգեն» ունեն 4-ական միավոր։ «Մանչեսթեր Սիթին» 3 միավորով երրորդն է, «ՌԲ Լայպցիգը» երկու պարտություն է կրել։

B խմբում իտալական «Միլանը» 1։2 հաշվով պարտվեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Լիվերպուլը» հյուրընկալվելիս 5։1 հաշվով հաղթեց պորտուգալական «Պորտուին» եւ 6 միավորով խմբի առաջատարն է։ «Աթլետիկոն» ունի 4 միավոր, «Պորտուն»՝ 1, «Միլանը»՝ 0։

C խմբում Դորտմունդի «Բորուսիան» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ պորտուգալական «Սպորտինգի» (0) նկատմամբ եւ 6 միավորով հավասարվեց առաջատար «Այաքսին», որը 2։0 հաշվով հաղթել էր թուրքական «Բեշիկթաշին» (0)։

D խմբում սենսացիոն պարտություն կրեց Մադրիդի «Ռեալը», որը տանը խաղաց մոլդովական «Շերիֆի» հետ։ Հյուրերը հաղթեցին 2։1 հաշվով եւ 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» 3 միավորով երկրորդն է։ Միլանի «Ինտերն» ու Դոնեցկի «Շախտյորն» ունեն 1-ական միավոր։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

A խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2։0 (տեսանյութ)

Իդրիսա Գուեյե, 8, Լիոնել Մեսի, 74

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 1։2

Քրիստոֆեր Նկունկու, 5 - Հանս Վանակեն, 22, Մատս Ռիտս, 41

B խումբ

«Միլան» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1։2

Ռաֆայել Լեաու, 20 - Անտուան Գրիզման, 84, Լուիս Սուարես, 90+4, 11մ

Հեռացում՝ Ֆրանկ Կեսյե («Միլան»), 29, երկրորդ դեղին քարտ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1։5 (տեսանյութ)

Մեհդի Թարեմի, 74 - Մոհամեդ Սալահ, 18, 60, Սադիո Մանե, 45, Ռոբերտո Ֆիրմինո, 77, 83

C խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1։0

Դոնիել Մալեն, 37

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 2:0 (տեսանյութ)

Սթիվեն Բերգեյս, 17, Սեբաստիեն Ալեր, 43 

D խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 1։2 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 65, 11մ - Ջասուրբեկ Յահշիբոեւ, 25, Սեբաստիան Տիլ, 89

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս