18:40  ,  28 սեպտեմբերի, 2021

Մահացել է լեգենդար անգլիացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Ռոջեր Հանթը

83 տարեկանում մահացել է լեգենդար անգլիացի հարձակվող, Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոջեր Հանթը, հաղորդում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Սգում ենք «Լիվերպուլի» լեգենդար նախկին խաղացող Ռոջեր Հանթի մահվան կապակցությամբ։ Ակումբում բոլորը ցավակցում են Ռոջերի ընտանիքին եւ ընկերներներին այս տխուր եւ բարդ պահին։ Հանգչիր խաղաղությամբ Սըր Ռոջեր Հանթը»,- նշվում է «Լիվերպուլի» թվիթերյան հաղորդագրությունում։

Ռոջեր Հանթը «Լիվերպուլում» հանդես է եկել 1958-1969 թվականներին՝ 339 խաղում խփելով 189 գոլ, կատարելով 25 գոլային փոխանցում։ Անգլիայի հավաքականում նա մասնակցել է 34 հանդիպման, խփել 18 գոլ։ 1966–ին Ռոջեր Հանթը Անգլիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս