17:08  ,  28 սեպտեմբերի, 2021

«Ռայո Վալյեկանոյի» հայ դարպասապահը հանդիպել է Ռադամել Ֆալկաոյին (ֆոտո)

«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը հանդիպել է իսպանական ակումբի նորեկ Ռադամել Ֆալկաոյի հետ։

Ամերիկահայ դարպասապահը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել կոլումբացի հարձակվողի հետ։

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում է միացել «Ռայո Վալյեկանոյին»։

Վարուժան Հովհաննիսյանը հանդես է գալիս «Ռայո Վալյեկանոյի» երկրորդ և երրորդ թիմերում: Ավելի վաղ նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ ունի Հայաստանի հավաքականում խաղալու մեծ ցանկություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում