16:41  ,  28 սեպտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի հունիսին

Շվեյցարական Մոնտրյո քաղաքում դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Ազգերի լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի վիճակահանությունը։ Ազգերի լիգայի նախորդ մրցաշարի C լիգայի երկրորդ խմբում հաղթանակի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B դիվիզիոնում։

Հայկական թիմն ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝ Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (Զամբյուղ 2),  Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3)։ 

4 հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, ևս երկուսը՝ սեպտեմբերին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում կխաղա A լիգայում։ Խմբում վերջին տեղը զբաղեցնելու դեպքում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կնահանջի C լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով