16:20  ,  28 սեպտեմբերի, 2021

Սամուել Էտո՛Օ-ի որդին կխաղա Պորտուգալիայում

Կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Ինտերի» ու անգլիական «Չելսիի» և Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ի որդի Էթյեն Էտո՛Օ-ն կարիերան կշարունակի պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

19-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել պորտուգալական ակումբին, որտեղ հանդես կգա երիտասարդական թիմում։

Էթյեն Էտո՛Օ-ն իսպանական «Մալյորկայի» սան է։ Նա հանդես է եկել նաև «Աթլետիկո Բալերաեսի» և «Օվյեդոյի» երիտասարդական թիմերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում