Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրապարակել է թիմի հայտացուցակն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայտացուցակում ընդգրկվել են վնասվածքից ապաքինված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին:
ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 28-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում