14:41  ,  28 սեպտեմբերի, 2021

Մեսին հայտավորվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրապարակել է թիմի հայտացուցակն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայտացուցակում ընդգրկվել են վնասվածքից ապաքինված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին:

ՊՍԺ - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 28-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ