12:40  ,  28 սեպտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ու Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարներ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 31-ամյա Հարատիու Ֆեսնիչը, որին եզրերում կօգնեն Վալենտին Ավրամն ու Ալեքսանդր Չերեին: Չորրորդ պաշտոնյան է Մարիան Բարբուն:

«Ալաշկերտ» - ՀԻԿ խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:45-ին:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել էր Թել Ավիվի «Մաքաբիին», իսկ ՀԻԿ-ը 0:2 հաշվով տնային պարտություն էր կրել ավստրիական ԼԱՍԿ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում