11:30  ,  28 սեպտեմբերի, 2021

Իտալիայում մարզիչը հարվածել է մրցավարին

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Օլեջո-Կաստելյո» - «Կարպինյանո» (2:0) ֆուտբոլի Իտալիայի 7-րդ դիվիզիոնի խաղում:

Հյուրերի գլխավոր մարզիչ Ջովանի Ալոզին հարվածել է հանդիպման գլխավոր մրցավար Անդրեա Ֆելիսի դեմքին:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Ջովանի Ալոզին ստացել է կարմիր քարտ, սակայն հանդերձարան ուղևորվելու փոխարեն դժգոհել է մրցավարից, այնուհետև հարվածել նրան, փոխանցում է Football Italia-ը:

Դրանից հետո գլխավոր մրցավարն ազդարարել է հանդիպման ավարտը:

Հանդիպման վերջում մարզիչը ներողություն է խնդրել իր արարքի համար և հրաժարական տվել, սակայն նրան սպասվում են լուրջ պատժամիջոցներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English