09:08  ,  28 սեպտեմբերի, 2021

«Ռոմայի» ֆուտբոլիստն անպարկեշտ ժեստ է ցույց տվել «Լացիոյի» ֆանատներին

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման ժամանակ անպարկեշտ ժեստ է ցուցադրել մրցակցի ֆանատներին:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 77-րդ րոպեին փոխարինել է Ձանիոլոյին, և երբ իտալացին ուղևորվել է հանդերձարան, «Լացիոյի» երկրպագուներն անպարկեշտ արտահայտություններ են արել նրա հասցեին, իսկ ֆուտբոլիստը պատասխանել է նրանց:

Հիշեցնենք, որ Հռոմի դերբիում «Ռոման» պարտվել էր 2։3 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում