23:05  ,  27 սեպտեմբերի, 2021

Champions Chess Tour Finals․ Լեւոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային

Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ չորս պարտիայում պարտություն կրեց 1։3 հաշվով։ Առաջին եւ չորրորդ պարտիաներում հաղթանակ տարավ Նակամուրան, երկրորդ եւ երրորդ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Առաջին երկու տուրերում հայ գրոսմայստերը պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, հաղթել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին։

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրին։

Օնլայն մրցաշարին մասնակցում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցիներ Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում