22:12  ,  27 սեպտեմբերի, 2021

Գուշակեք քաղաքը․ ՈւԵՖԱ-ն հրապարակել է Երեւանի եւ «Հանրապետականի» լուսանկարները

ՈւԵՖԱ-ն Եվրոպայի լիգայի ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երեւանի համայնապատկերով լուսանկար՝ առաջարկելով գուշակել քաղաքը։

Կոնֆերենցիաների լիգայի թվիթերյան էջը հրապարակել է Երեւանի Վազգեն Սարգյանի անվան «Հանրապետական» ստադիոնի լուսանկարը՝ հարցնելով, թե որ թիմն է խաղում այդտեղ։

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» առաջին տնային հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում՝ երկրորդ տուրում ընդունելով Ֆինլանդիայի ՀԻԿ-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում