«Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 34-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով, հաղորդում է իսպանական AS-ը։
Կատալոնական ակումբը կփորձի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կավանին դեմ չէ հեռանալ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմից, քանի որ հույս չունի, թե շատ խաղաժամանակ կստանա։
Կավանին մանչեսթերյան ակումբում է 2020 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է մեկ հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում