21:13  ,  27 սեպտեմբերի, 2021

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Էդինսոն Կավանիին

«Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 34-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով, հաղորդում է իսպանական AS-ը։

Կատալոնական ակումբը կփորձի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կավանին դեմ չէ հեռանալ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմից, քանի որ հույս չունի, թե շատ խաղաժամանակ կստանա։

Կավանին մանչեսթերյան ակումբում է 2020 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է մեկ հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս