Հայաստանի հավաքականի եւ Կալինինգրադի «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանն ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (Ֆուտբոլի ազգային լիգա) 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Ալանիայի» դեմ խաղում Իշխան Գելոյանը խփել էր «Բալթիկայի» պատասխան գոլը։ Հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։
Դա Իշխան Գելոյանի առաջին գոլն է ընթացիկ առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում