19:41  ,  27 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանի Առաջին դիվիզիոն․ Իշխան Գելոյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Կալինինգրադի «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանն ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (Ֆուտբոլի ազգային լիգա) 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

«Ալանիայի» դեմ խաղում Իշխան Գելոյանը խփել էր «Բալթիկայի» պատասխան գոլը։ Հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

Դա Իշխան Գելոյանի առաջին գոլն է ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում