19:10  ,  27 սեպտեմբերի, 2021

Կումանը բաց կթողնի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը բաց կթողնի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հանդիպումը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում։

58-ամյա մասնագետը երկու խաղով որակազրկվել էր Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Կադիսի» (0։0) հետ դիմակայության վերջնամասում մրցավարների հետ վիճաբանության հետեւանքով ստացած կարմիր քարտի պատճառով։

«Լեւանտեի» դեմ նախորդ տուրի հանդիպումը Կումանը բաց թողեց, կատալոնական թիմը հաղթեց 3։0 հաշվով։ «Բարսելոնայի» ղեկավարությունը չի դիմել բողոքարկման կոմիտե մարզիչի որակազրկման կրճատման հարցով, հաղորդում է AS-ը։

«Աթլետիկո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում