16:53  ,  27 սեպտեմբերի, 2021

Տիգրան Բարսեղյանի գոլը Վարդան Մինասյանի թիմի դարպասը

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 22-րդ տուրում «Աստանան» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազի» նկատմամբ:

Դաշտի տերերի երկրորդ գոլը հանդիպման 7-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մեկնարկային կազմում հանդես եկավ 72 րոպե: Դա 28-ամյա Բարսեղյանի 6-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

«Աստանայից» առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Մարին Տոմասովը:

«Աստանան» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Տոբոլից»: «Տարազը» 25 միավորով 11-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ