18:11  ,  27 սեպտեմբերի, 2021

Դոնարուման երջանիկ չէ ՊՍԺ-ում

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման իրեն միայնակ ու տխուր է զգում ֆրանսիական ՊՍԺ-ում, գրում է Corriere dello Sport-ը: 

22-ամյա իտալացին այս ամռանն իտալական «Միլանից» էր տեղափոխվել փարիզյան ակումբ, որի հիմնական դարպասապահը շարունակում է մնալ կոստառիկացի Կեյլոր Նավասը: Դոնարուման դժգոհ է ակումբում իր կարգավիճակից:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դոնարուման կարող է հունվարին վերադառնալ Իտալիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում