Зачем Усик вернул Джошуа пояса? pic.twitter.com/GAaH4Qzg6s
— Стыць Грыць (@StizGriz) September 27, 2021
Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկն Էնթոնի Ջոշուայի նկատմամբ հաղթանակից հետո բրիտանացուն է վերադարձրել նրա չեմպիոնական գոտիները:
Սեպտեմբերի 26-ին Լոնդոնի «Տոտենհեմի» ստադիոնում տեղի ունեցած մենամարտում 34-ամյա Ուսիկը Ջոշուային հաղթել էր միավորներով և նվաճել նրան պատկանող WBA Super, WBO, IBF եւ IBO վարկածներով չեմպիոնական տիտղոսները սուպերծանր քաշային կարգում։
Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում է 2013 թվականից, 19 մենամարտում տարել է նույնքան հաղթանակ, 13-ը՝ նոկաուտով։ 31-ամյա Էնթոնի Ջոշուան 24 մենամարտում կրեց երկրորդ պարտությունը։ Նա 22 հաղթանակներն էլ տարել է նոկաուտով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում