15:50  ,  27 սեպտեմբերի, 2021

Ալեքսանդր Ուսիկը չեմպիոնական գոտիները վերադարձրել է Էնթոնի Ջոշուային

Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկն Էնթոնի Ջոշուայի նկատմամբ հաղթանակից հետո բրիտանացուն է վերադարձրել նրա չեմպիոնական գոտիները:

Սեպտեմբերի 26-ին Լոնդոնի «Տոտենհեմի» ստադիոնում տեղի ունեցած մենամարտում 34-ամյա Ուսիկը Ջոշուային հաղթել էր միավորներով և նվաճել նրան պատկանող WBA Super, WBO, IBF եւ IBO վարկածներով չեմպիոնական տիտղոսները սուպերծանր քաշային կարգում։

Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում է 2013 թվականից, 19 մենամարտում տարել է նույնքան հաղթանակ, 13-ը՝ նոկաուտով։ 31-ամյա Էնթոնի Ջոշուան 24 մենամարտում կրեց երկրորդ պարտությունը։ Նա 22 հաղթանակներն էլ տարել է նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English