16:12  ,  27 սեպտեմբերի, 2021

10 ամիս անց դաշտ վերադարձած Անսու Ֆատի. «Բարսելոնայի» 10 համարը չի ճնշում

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին տևական ընդմիջումից հետո խաղադաշտ վերադառնալուց հետո խոսել է կատալոնական ակումբի 10 համարի մարզաշապիկով հանդես գալու մասին:

«10 համարը ճնշող չէ: Ինձ համար մեծ պատիվ է այդ խաղային համարին արժանանալ Լիոնել Մեսիից հետո: Շնորհակալ եմ ակումբին ու ավագին: Իսկ թե ինչ դերակատարում եմ ունենալու «Բարսելոնայում», ես պարզապես մեկ խաղացող եմ: Կփորձեմ օգնել թիմին, երբ մարզիչը տա դաշտ դուրս գալու հնարավորություն:

Ինչ վերաբերում է խաղադաշտ վերադառնալուն, ապա շատ ուրախ եմ դարձյալ վայելել ֆուտբոլը, հաղթանակն ու գոլը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ օգնել են այս ընթացքում: Շնորհակալ եմ երկրպագուներին մեծ սիրո համար»,- 18-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է:

Հիշեցնենք, որ Ֆատին վնասվածքից հետո խաղադաշտ էր վերադարձել «Լևանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում (3:0), որտեղ փոխարինման էր դուրս եկել 81-րդ րոպեին և դարձել գոլի հեղինակ: 2020թ. նոյեմբերի 7-ից հետո նա առաջին անգամ էր ընդգրկվել կատալոնացիների հայտացուցակում: Այդ ժամանակ նա «Բետիսի» դեմ խաղում ստացել էր ծնկի ծանր վնասվածք, որի պատճառով բաց թողեց 10 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ