14:44  ,  27 սեպտեմբերի, 2021

Կարիերայի վերջում Ռոնալդուն ցանկանում է մարզչական աշխատանք սկսել «Մանչեսթեր Յունայթեդում»

12 տարի անց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելուց հետո այլ գործունեություն ծավալելու մասին, հայտնում է Tuttojuve.com-ը:

36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ևս մի քանի մրցաշրջան անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, այնուհետև մնալ ակումբի համակարգում: Նա մտադիր է սկսել մարզչական աշխատանք և գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Թուրինի «Յուվենտուսի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը մասնակցել է 3 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Պորտուգալացին վերջերս անգլիական ակումբի հետ կնքել էր 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English