13:14  ,  27 սեպտեմբերի, 2021

Լա Լիգայի հետնապահը կրկնել է 25 տարվա վաղեմության անհաջողություն

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Խետաֆեն» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է «Բետիսին» ու շարունակում է ընթանալ առանց միավորի:

Պատմության մեջ չորրորդ անգամ Իսպանիայի առաջնությունում թիմերից մեկը մեկնարկում է 7 պարտությամբ: Նախորդ անգամ նման անհաջող շարք 1996-ին գրանցել էր «Էստրեմադուրան»: 1928-ին 7 պարտությամբ մեկնարկել է «Ռասինգը», իսկ 1952-ին՝ «Սարագոսան», հայտնում է Opta-ն:

Լա Լիգայի մեկնարկային 7 տուրերում «Խետաֆեն» խփել է ընդամենը 2 գոլ և բաց թողել 12-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում