12:59  ,  27 սեպտեմբերի, 2021

Մարալ Արթինը հաղթական գոլ է խփել Իսպանիայում (ֆոտո)

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի Սեգունդայի Հարավ գոտու երրորդ տուրում «Կաստելյոնը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Էլչեին»:

Հյուրերի հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել է կանանց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարալ Արթինը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Նա փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ 21-ամյա Մարալ Արթինն այս ամռանը Երևանի «Ալաշկերտից» է տեղափոխվել իսպանական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում