11:41  ,  27 սեպտեմբերի, 2021

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Մոլդովայի թիմի հետ և հաղթել 5:2 հաշվով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մոլդովական Չորեսկու գյուղում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Ռաֆիկ Մելիքյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Պատատյանը, Ժոաո Գիլերմե Կարվալյոն, իսկ մոլդովացի Լեոնիդ Պոդլեսնովը գրավել է սեփական դարպասը:

Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի խաղացողները հաղթանակը նվիրել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: 

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Էմին Ղարաբեքյանս 4. Ռոդրիգինյո 8. Ժոաո Գիլերմե Կարվալյո 10. Սարո Գալստյան (ա) 11. Գարեգին Մաշումյան:

Պահեստայիններ՝ 16. Արտյոմ Զաքարյան 2. Հակոբ Ուզունյան 3. Համլետ Մանուկյան 5. Գեղամ Թումբարյան 6. Արամ Սարգսյան 9. Ռաֆիկ Մելիքյան 14. Արսեն Սարգսյան 18. Արթուր Պատատյան 19. Միհրան Դերմենջյան:

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում