11:28  ,  27 սեպտեմբերի, 2021

Մեսին արձագանքել է ֆուտզալի Արգենտինայի հավաքականի հաղթանակին (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արձագանքել է ֆուտզալի Արգենտինայի հավաքականի հաղթանակին Լիտվայում ընթացող աշխարհի առաջնությունում: Քառորդ եզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 6 մետրանոց հարվածներով հաղթել են Ռուսաստանի հավաքականին (5:4): Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:

«Vamoooooos!!!» ,- հանդիպումից հետո Ինստագրամի Story բաժնում գրել է Մեսին:

Կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Բրազիլիան, որը նվազագույն հաշվով հաղթել է Մարոկկոյին:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2016 թվականին տեղի ունեցած աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում 5:4 հաշվով հաղթել էր ռուսներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում