11:06  ,  27 սեպտեմբերի, 2021

Պեդրոն ուշագրավ ցուցանիշ է կրկնել Հռոմի դերբիում

«Լացիոյի» նորեկ Պեդրո Ռոդրիգեսը, Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում գրավելով իր նախկին թիմ «Ռոմայի» դարպասը, կրկնել է ուշագրավ ցուցանիշ:

Իսպանացի կիսապաշտպանը պատմության երրորդ ֆուտբոլիստն է, որը Հռոմի դերբիում գոլի հեղինակ է դառնում և «Լացիոյի» և՛ «Ռոմայի» կազմում: Նախկինում դա հաջողվել էր շվեդ հարձակվող Արնե Սելմոնսոնին ու սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովին, հայտնում է Opta-ն:

Վերջին 40 տարում Պեդրոն առաջին ֆուտբոլիստն է, որը Հռոմի մի թիմից տեղափոխվում է մյուսը: Նա 2020-ին անգլիական «Չելսիից» տեղափոխվել էր «Ռոմա», իսկ այս ամռանը միացավ «Լացիոյին»:

Հիշեցնենք, որ Հռոմի դերբիում «Լացիոն» հաղթել էր 3:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում