10:53  ,  27 սեպտեմբերի, 2021

Մոուրինյոն վիճել է լրագրողների հետ ու անավարտ թողել ասուլիսը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումից հետո ժամանակից շուտ է լքել ասուլիսների սրահը, հայտնում է Football Italia-ն:

Պորտուգալացի մասնագետը վիճել է լրագրողների հետ ու լքել հետխաղյա ասուլիսը: Վիճաբանության պատճառը չի նշվում:

Հանդիպումից հետո Մոուրինյոն քննադատել էր մրցավարությանը:

Հիշեցնենք, որ Հռոմի դերբիում «Ռոման» պարտվել էր 2։3 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում