09:50  ,  27 սեպտեմբերի, 2021

Բալեկյանը մասնակցել է «Բոկա Խունիորսի» հաղթանակին

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Բոկա Խունիորսը» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Կոլոնին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» կազմում փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին, երբ հաշիվը 0:0 էր:

Արգենտինայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Բալեկյանը մասնակցել է 9 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ արգենտինահայ ֆուտբոլիստը հունիսի 18-ին արգենտինական «Ուրականից» էր տեղափոխվել «Բոկա Խունիորս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Բալեկյանը 2018 թվականից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել էր 2016-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում