00:38  ,  27 սեպտեմբերի, 2021

«Նապոլին» հաղթեց եւ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Նապոլին» տանը խաղաց «Կալյարիի» հետ եւ տարավ 6-րդ հաղթանակն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը, 57-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

«Նապոլին» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Միլանի» նկատմամբ։ «Կալյարին» նախավերջինն է՝ 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Նապոլի» - «Կալյարի»՝ 2։0 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 11, Լորենցո Ինսինյե, 57, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով