22:48  ,  26 սեպտեմբերի, 2021

Հայաստանը 91-րդ երկիրն է, որի ներկայացուցիչը գոլ է խփում Իսպանիայի առաջնությունում (ֆոտո)

Հայաստանը դարձավ 91-րդ երկիրը, որի ներկայացուցիչը գոլի հեղինակ է դառնում ֆուտբոլի իսպանական Լա Լիգայում, հաղորդում է Opta-ն։

Այս ամռանը «Կադիս» տեղափոխված Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն առաջին գոլը խփեց Իսպանիայի առաջնությունում՝ գրավելով «Ռայո Վալյեկանոյի» դարպասը։

Նախորդ երկիրը եղել էր Չինաստանը։ 2019թ․ մարտին չինացի Վու Լեյն առաջին  գոլն էր խփել «Էսպանյոլում»։ 

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Կադիս»՝ 3։1 (տեսանյութ)

Ալվարո Գարսիա, 9, Ֆալկաո, 44, Իսի Պալասոն, 87 - Վարազդատ Հարոյան, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում