22:29  ,  26 սեպտեմբերի, 2021

«Կադիսի» պարտությունն ու Վարազդատ Հարոյանի պատմական գոլը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։ Հյուրերի միակ գոլը 23-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը նոր թիմում խփեց առաջին գոլը։

Նա մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, 48-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։ 

Հարոյանը Հայաստանի առաջին ներկայացուցիչն է պատմության մեջ, որ աչքի է ընկնում իսպանական Պրիմերայում:


Varazdat Haroyan becomes the first Armenian player ever to score in #LaLigaSantander! #LaLigaHistory | #RayoCadiz pic.twitter.com/pKjhDVDznL

— LaLiga English (@LaLigaEN) September 26, 2021

«Ռայո Վալյեկանոն» 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Կադիսը» 14-րդն է՝ 6 միավոր։

«Ռեալ Սոսյեդադը» նվազագույն հաշվով հաղթեց «Էլչեին» եւ բարձրացավ երկրորդ տեղ՝ 16 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 17 միավոր։ «Էլչեն» 15-րդն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Կադիս»՝ 3։1 (տեսանյութ)

Ալվարո Գարսիա, 9, Ֆալկաո, 44, Իսի Պալասոն, 87 - Վարազդատ Հարոյան, 23

«Ռեալ Սոսյեդադ» - «Էլչե»՝ 1։0

Միկել Օյարսաբալ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ