21:26  ,  26 սեպտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանի առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում

Հայաստանի հավաքականի եւ «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանն առաջին գոլը խփեց նոր ակումբում եւ Իսպանիայի առաջնությունում։ Նա Հայաստանի առաջին ներկայացուցիչն է պատմության մեջ, որը գոլ է խփում Լա Լիգայում։

Պրիմերայի 7-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվել է «Ռայո Վալյեկանոյին» եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 1։2 հաշվով։

Վարազդատ Հարոյանն աչքի ընկավ 24-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը։ Մինչեւ ընդմիջում դաշտի տերերը նաեւ երկրորդ գոլը խփեցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում